Տարածաշրջանային

Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց Թուրքիայի հետ ավիափոխադրումները սահմանափակելու մասին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց Թուրքիայի հետ ավիափոխադրումները սահմանափակելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կսահմանափակի ավիափոխադրումները Թուրքիայի և Տանզանիայի հետ կորոնավիրուսի տարածման աճի տեմպերով պայմանավորված: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին պաշտոնապես հայտարարել է ՌԴ փոխվարչապետ տատյանա Գոլիկովան՝ հավելելով, որ եթե այդ երկրներում համավարակային իրավիճակը կայունանա, թռիչքները կվերսկսվեն:

Սահմանափակումները կգործեն ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը: ՌԴ կառավարությունը խորհուրդ է տվել տուր-օպերատորներին դադարեցնել դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքը:

Գոլիկովան տեղեկացրել է, որ Թուրքիայում մնացած ՌԴ քաղաքացիները կկարողանան հայրենիք վերադառնալ չարթերային չվերթներով կամ շարունակել հանգիստը մինչև նշանակված թռիչքի օրը:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիայում աճում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը: Գոլիկովայի խոսքով՝ կորոնավիրուսային դեպքեր ամենաշատը հենց Թուրքիայից է Ռուսաստան բերվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում