Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՏՄՊՊՀ-ն կաթնամթերքի շուկայում գնաճ չի նկատում. գերատեսչությունը մշտապես մոնթորինգ է իրականացնում

ՏՄՊՊՀ-ն կաթնամթերքի շուկայում գնաճ չի նկատում. գերատեսչությունը մշտապես 
մոնթորինգ է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաթնամթերքի շուկայում ներկայում գնի էական բարձրացում չի նկատվում, ինչպես նաև ոլորտում գերիշխող ընկերություն չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Կաթնամթերքի շուկայում մշտադիտարկման մոնիթորինգ ենք իրականացնում, այնտեղ գնի էական բարձրացում այս պահին չկա: Կաթնամթերք արտադրողների քանակը բավականաչափ է, այսինքն՝ կենտրոնացվածության շեմը նվազ է, և այստեղ տեղի է ունենում իրական մրցակցություն: Կան տասնյակ ընկերություններ, և չկա մեկը, որը գերիշխող լինի շուկայում»,- նշեց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ կաթնամթերքի դաշտը մրցակցային է, և գները ձևավորվում են մրցակցության սկզբունքով՝ շուկայի կանոններին համապատասխան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am