Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ծանրորդ Գոռ Մինասյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, Լալայանը` բրոնզե

Ծանրորդ Գոռ Մինասյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, 
Լալայանը` բրոնզե

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Վարազդատ Լալայանը` բրոնզե:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումպայքարը մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները: Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 200 կգ, 205 կգ, սակայն չբարձրացրեց 209 կգ: Նա այս ձևումդարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Գոռ Մինասյանն անթերի կատարեց պոկում վարժության բոլոր երեքմոտեցումները` 205 կգ, 211 կգ և 216 կգ: Մինասյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Պոկում վարժությունում աշխարհի նոր ռեկորդ սահմանեց վրացի Լաշա Տալախաձեն` բարձրացնելով 222 կգ:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը գլխավերևում պահեց 240կգ,  248 կգ, բայց չբարձրացրեց  252 կգ: Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտում Մինասյանը գրանցեց 464 կգ արդյունք:Վարազդատ Լալայանը հրեց 240կգ,  երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ գլխավերևում պահել 250կգ: Այս վարժությունում նա կրկին դարձավ բրոնզե մեդալակիր:  Երկամարտում Լալայանը գրանցեց 445 կգ: Եվրոպայի չեմպիոն կրկին դարձավ Վրաստանից Լաշա Տալախաձեն:

Մինչ այս Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգքաշային  կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց  4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նա դարձավ փոքր բրոնզե մեդալ: 89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների:  81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: 96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ բարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չբարձրացրեց 215 կգ: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գրանցեց 372 կգ արդյունք: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն: 109 կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում զրո ստացավ:

Հայաստանի ընտրանին Եվրոպայի այս առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիականխաղերիհամար, մասնակցում էր 14 մարզիկով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]