Տարածաշրջանային

Թուրքիան Ռուսաստանին տեղեկացրել է ԱՄՆ-ի ռազմանավերի Սեւ ծովով անցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան Ռուսաստանին տեղեկացրել է ԱՄՆ-ի ռազմանավերի Սեւ ծովով անցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Մոնտրյոյի կոնվենցիայի մասնակիցներին ծանուցում է ուղարկել Միջերկրական ծովից դեպի Սեւ ծով և հակառակ ուղղությամբ ԱՄՆ ռազմանավերի անցնելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Թուրքիայում ՌԴ դեսպանատնից:

«Թուրքիան կոնվենցիային համապատասխան դրա մասնակիցներին ծանուցում է ուղարկել Միջերկրական ծովից դեպի Սեւ ծով և հակառակ ուղղությամբ ռազմանավերի անցնելու մասին», - ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:

1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիան, որի մասնակիցն է նաև Ռուսաստանը, վերականգնվել է Թուրքիայի ինքնիշխանությունը Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների վրա: Այն ընդունվել է սեւծովյան նեղուցների ռեժիմի մասին խորհրդաժողովում, որն անցկացվել է 1936 թվականի հունիսի 22 - ից հուլիսի 21-ը Մոնտրյո քաղաքում (Շվեյցարիա):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում