Շիրակցի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները
10:33, 9 Ապրիլ 2021
ԳՅՈՒՄՐԻ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզից գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին հարազատները՝ փաստելով, որ փակ է ինչպես Երևան Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները: «Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հազատաների վերադարձը, այլ պահանջ մենք չունենք»,- նշեց հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել։
Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում