Հասարակական

ԶՈՒ ապագա կառուցվածքի հետ կապված քննարկումներ կունենանք. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԶՈՒ ապագա կառուցվածքի հետ կապված քննարկումներ կունենանք. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետք է մեր զինված ուժերի ապագա կառուցվածքի հետ կապված քննարկումներ ունենանք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև ժամկետային զինվորական ծառայության սկզբունքների հետ կապված՝ ինչքանով պետք է բանակը լինի պրոֆեսիոնալ, ինչքանով պետք է հենվի ժամկետայինների վրա, ինչքանով պետք է հենվի պրոֆեսիոնալների վրա: Ոչ թե պայմանագրայինների, այլ պրոֆեսիոնալների վրա, որովհետև պրակտիկայում տեսանք, որ կա որոշակի ու շատ էական տարբերություն ուղղակի պայմանագրային զինծառայողի և պրոֆեսիոնալ զինծառայողի միջև: Բայց սրանք ընդամենը օրակարգ են:

Մենք այս հարցերով պետք է շատ լուրջ ու խորը քննարկում ունենանք և կայացնենք որոշումներ»,-ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում