Կանանց իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակայություններից են. Տիգրան Ավինյանի ուղերձը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Տիգրան Ավինյանի ուղերձը.
«Ապրիլի 7-ը հայկական տոնացույցի ամենից ազգային տոներից է, որով դարեր ի վեր ընդգծվել է կնոջ դերը հայ հասարակության մեջ: Սա անհամեմատ բարձր պատասխանատվություն է ենթադրում՝ հասարակական կյանքում կանանց լիարժեք և ներառական մասնակցության ապահովման, նրանց իրավունքների պաշտպանության ու խթանման քաղաքականությունն իրականացնելիս:
Որպես ՀՀ-ում Կանանց հարցերով խորհրդի նախագահ՝ վերահաստատում եմ, որ կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը Հայաստանի կառավարության հիմնարար գերակայություններից են: Այդ հանձնառությամբ շնորհավորում եմ մայրերին, կանանց և աղջիկներին մայրության ու գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով անխախտ առողջություն, լուսավոր ու անհոգ ժպիտ»: