Հասարակական

Կառավարությունը կփոխհատուցի պատերազմին մասնակից 2 հազար 840 շահառուի ուսման վարձ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը կփոխհատուցի պատերազմին մասնակից 2 հազար 840 շահառուի ուսման վարձ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմին մասնակից շահառուների ուսման վարձը փոխհատուցելու համար արդեն փոխանցվել է 205 միլիոն դրամ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարՎահրամ Դումանյանը՝ ավելացնելով, որ շահառուների թիվը 1373 է:

Ներկայացված նոր նախագծով, որն ընդունվեց կառավարության կողմից, առաջարկվում է վճարել ևս 590 միլիոն դրամ, շահառուների քանակը հասցնելով 2 հազար 840-ի։

«Այստեղ ներառված են ինչպես բուհերի, այնպես էլ քոլեջների շահառուները։ Մոտ 82 տոկոսը պետական բուհեր-քոլեջներն են, 18 տոկոսը ոչ պետական, մասնավոր քոլեջներն են», - ասաց նախարարը։

ՎարչապետՆիկոլ Փաշինյաննէլ ընդգծեց, որ պատերազմին մասնակցած ուսանողները պատերազմին մասնակցած անձանց ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողները կստանան մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում։

«Սա բխում է իմ հրապարակած ճանապարհային քարտեզից։ Մենք ֆինանսավորումն ավելացնելու ենք, որ կարողանանք ընդհանուր 7 հազար շահառուի վարձ փոխհատուցենք», - ասաց կառավարության ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում