Հասարակական

Դատախազությունը մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նշված նյութերով ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 214 որոշում, իսկ 216 անձի դեպքում կայացվել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին 83 որոշում:

Ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշումները կայացվել են ինչպես օրենքով նախատեսված՝ 50.000.000 ՀՀ դրամը գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին տվյալների բացակայությամբ պայմանավորված, այնպես էլ այլ հիմքերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում