Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թ. ապրիլի 1-ին սկսվեց քառօրյա պատերազմը՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջեւ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։

-1920 թ. ապրիլի 1-ին սկսվեց Հաճընի հերոսամարտը՝ Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ։

-1930 թ. ապրիլի 1-ին ծնվել է Խորեն Աբրահամյանը՝ հայ անվանի դերասան եւ ռեժիսոր (մահ.՝ 2004 թ.)։ Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը։ Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաեւ արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ եւ արդիականության խոր զգացողությամբ։

-1967 թ. ապրիլի 1-ին Մոսկվայում տեղի ունեցավ «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի պրեմիերան։

-1976 թ. ապրիլի 1-ին Սթիվ Ջոբսը եւ Սթիվ Վոզնյակը հիմնեցին «Apple» համակարգիչներ եւ այլ կազմտեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը։

-2004 թ. ապրիլի 1-ին «Գուգլ» ընկերությունը բացեց իր «Gmail» էլեկտրոնային փոստը։

-2009 թ. ապրիլի 1-ին Խորվաթիան եւ Ալբանիան միացան ՆԱՏՕ-ին։

-1815 թ. ապրիլի 1-ին ծնվել է Օտտո ֆոն Բիսմարկը՝ Գերմանիայի նշանավոր պետական գործիչ եւ դիվանագետ, երկրի միավորման գլխավոր դերակատարը։ Համոզված էր, որ Գերմանիայի միավորումը պետք է կատարվի ամենաուժեղ գերմանական պետության՝ Պրուսիայի շուրջ։ Բիսմարկն սկզբունքային էր եւ համառ իր նպատակների մեջ։ Նա միասնական գերմանական պետությունը վեր էր դասում ամեն ինչից։ Պաշտոնաթող լինելուց հետո ստացավ Լաուենբուրգի դուքսի տիտղոս ու Պրուսիայի գեներալ-գնդապետի աստիճան՝ գեներալ-ֆելդմարշալի կոչումով։

-Ապրիլի 1-ին մի շարք երկրներում նշվում է Ծիծաղի օրը։

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Հայտնի է թութակների ավելի քան 300 տեսակ, որոնք ապրում են երամներով Աֆրիկայի, Ամերիկայի եւ Ավստրալիայի անտառներում: Թութակները լինում են տարբեր չափերի՝ 18 սմ-ից մինչեւ 1 մ: Նրանք այլ թռչուններից տարբերվում են հատկապես իրենց գունավոր փետուրներով, որոնք գունավորված են վառ կանաչ, կապույտ, կարմիր, դեղին եւ  հազվադեպ` սեւ կամ մոխրագույն:

-Թութակները սովորաբար ունենում են 8 ձագուկից ոչ ավելի: Նոր ծնված ձագուկ-թութակը շա՜տ փոքրիկ, մերկ, անօգնական եւ կույր է լինում: Բայց օրեցօր մեծանում է եւ մեկ ամսից արդեն դուրս է գալիս բնից լրիվ կազմավորված եւ իր սեփական անունով:

-Թութակները, բացի բնության մեջ ու երամներով ապրելուց, արդեն շատ երկար ժամանակ է, ինչ վերածվել են տնային թռչունների: Նրանք դարձել են մարդկանց ընկերներն ու տան գեղեցկությունը: Եվ անկախ իրենց տեսակից, բոլոր թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն էլ՝ միջատներով: Նրանք կտուցով ջարդում են բույսերի պտուղների, սերմերի կեղեւն ու սնվում միջուկով: Խոշոր թութակները կարող են ջարդել նույնիսկ ամենաամուր ընկույզը:

-Ավստրիալիայում գործում է հատուկ դպրոց, որտեղ թութակներին սովորեցնում են խոսել: 1974 թ. այդ դպրոցի ավարտական դասարանի աշակերտ-թութակներից 50-ը գերազանց գնահատականներով է ավարտել դպրոցը, 20-ը՝ բավարար, իսկ ահա երեք թութակ մնացել է նույն դասարանում ոչ թե ծուլության, այլ վատ վարքի համար: Նրանք իրենց համադասարանցիներին սովորեցրել էին վատ բառեր եւ պատժվել էին՝ մնալով նույն դասարանում:

Մ. Ա.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am