Պաշտոնական

Նրա կյանքը ուղեցույց է, թե ինչպես ծառայել հայրենիքին. ՀՀ նախագահի ցավակցականը Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Նրա կյանքը ուղեցույց է, թե ինչպես ծառայել հայրենիքին. ՀՀ նախագահի ցավակցականը Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ուղերձում ասվում է.

«Անասելի ցավ եմ ապրում. այլևս մեզ հետ չէ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը:

Արկադի Տեր-Թադևոսյանի մահը լոկ զինվորականի, փայլուն հրամանատարի կորուստ չէ: Նա ռազմական գործիչ էր, որն իր հսկայական ավանդն ու ներդրումն է ունեցել մեր բանակի ստեղծման ու կայացման, մեր ռազմական ձեռքբերումների մեջ ՝ մինչև կյանքի վերջը ձգտելով օգտակար լինել հայրենիքին:

Մենք դեռ շատ ենք ունենալու ռազմական արվեստի կոմանդոսյան գիտելիքների, բարոյականության նրա չափանիշների, փորձի ու հմտությունների կարիքը, որոնք նա փայլուն կերպով կիրառել էր Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:

Նրա կյանքը զինվորական խիզախության, ռազմական կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղեցույց է, օրինակ, թե ինչպես ապրել, ինչպես ծառայել հայրենիքին, ինչպես հավատարիմ մնալ մասնագիտությանն ու սկզբունքներին, ինչպես նվիրվել Արցախին ու պայքարել հանուն Արցախի ազատության, ինչպես չդավաճանել Շուշիին ու Արցախին...

Ցավակցում եմ Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին, զինակից ընկերներին և կիսում նրանց վիշտը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում