Հասարակական

Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվել Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով

1 րոպեի ընթերցում

Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվել Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի դիմաց իսրայելահայերը և հայերին աջակցող հրեաները բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով Իսրայելից դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ Ադրբեջանը արցախյան 44-օրյա պատերազմից հետո շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը` եկեղեցիներ է ավերում, գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում, պատմությունն է խեղաթյուրում, քողարկում է իր ռազմական հանցագործությունները:

«Այս բոլորը նոր չեն հայ ազգի համար, այս բոլորը ցեղասպան թուրքի հետևողական աշխատանքի արդյունք է, որն ունի մեկ նպատակ՝ վերացնել հայ ազգին և հայի հետքը տարածաշրջանում»,- նշել է իսրայելահայ Հովիկ Աբրահամյանը:

Հավաքվածները ծածանել են Հայաստանի, Իսրայելի դրոշները, ինչպես նաև պարզել են Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը դատապարտող պաստառները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում