Հայկական ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայացնող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյից. դեսպանություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության, ինչպես նաեւ երկրում գործող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացված բողոքներից հետո, հայկական պատմամշակութային ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայացնող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայաններից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը։