Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է Էրդողանի կողմից ԿԲ նախագահին փոխելու հետևանքով

Թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է Էրդողանի կողմից ԿԲ նախագահին փոխելու 
հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահին՝ Նաջի Աղբալին մարտի 20-ին ազատելու՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումից հետո երկրի ազգային արժույթը՝ թուրքական լիրան 14 տոկոսով անկում է ապրել՝ հասնելով 8.4 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սրընթաց անկումից հետո լիրան փորձել է փոքր-ինչ վերականգնման միտումներ դրսևորել, ամեն դեպքում՝ տարակուսանք առաջացնելով Թուրքիայի ղեկավարի որոշման առնչությամբ, քանի որ ԿԲ նախագահին փոխարինելու քայլն անակնկալ է եղել բոլորի համար:

Ուշագրավ է, որ Աղբալն առանցքային դերակատարում էր ունեցել վերջերս թուրքական լիրան պատմական գնանկումից փրկելու գործում: Նրան ազատելու մասին որոշումը ցնցել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողներին, ովքեր գոհունակությամբ էին հետևում Թուրքիայի ԿԲ վերջին շրջանի դրամային քաղաքականությանը:

Աղբալի փոխարեն ԿԲ նախագահի պաշտոնում է նշանակվել Շահափ Քավջըօղլուն: Սա վերջին երկու տարիների ընթացքում ԿԲ նախագահին փոխելու երրորդ դեպքն է: Ընդ որում, Աղբալին ազատելու պատճառների վերաբերյալ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տրվել:

ԿԲ նոր նախագահը՝ Քավջըօղլուն, մասնագիտական շրջանակների կողմից ոչ այնքան հայտնի պրոֆեսոր է, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին իրավաբաններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am