Քաղաքականություն

Մարուքյանի կարծիքով հիմնական դերակատար ուժերը կմասնակցեն արտահերթ ընտրություններին

2 րոպեի ընթերցում

Մարուքյանի կարծիքով հիմնական դերակատար ուժերը կմասնակցեն արտահերթ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ հիմնական դերակատար ուժերը կմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, անգամ նրանք, որոնք բացառել էին գործող իշխանության կազմակերպած ընտրություններին մասնակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ես հույս ունեմ, որ երկրում լարվածությունն ընտրությունների օրվա հայտարարման հետ կապված թուլացել է և գնալով կթուլանա, քանի որ վաղ թե ուշ հիմնական դերակատար ուժերը կմասնակցեն ընտրություններին, այդ թվում նաև այն ուժերը, որոնք միշտ հայտարարել են, որ այս իշխանության կազմակերպած ընտրություններին բացառում են, որ կմասնակցեն»,-ասաց Մարուքյանն ու նկատեց՝ նրանք քայլ առ քայլ ասում են, որ կմասնակցեն:

Նա հավելեց՝ հիմա հնարավորություն է ստեղծել իշխանությանը փոխել ընտրությունների միջոցով, ինչո՞ւ պետք է ընդդիմադիր ուժը չմասնակցի: ԼՀԿ ղեկավարը վստահեցրեց, որ մինչև հունիսի 20-ը չեն խոչընդոտելու խորհրդարանը լուծարելու գործին:

ՀայաստանիՀանրապետությանվարչապետՆիկոլՓաշինյանըմարտի 18-ինհայտնել է հունիսի 20-ինՀայաստանումարտահերթխորհրդարանականընտրություններիանցկացմանմասին:

Այս հայտարարությունից առաջ վարչապետըհանդիպել էր «ԲարգավաճՀայաստան»խմբակցությանղեկավարԳագիկԾառուկյանիհետ,իսկ ավելի վաղ՝ նաև «ԼուսավորՀայաստան»խմբակցությանղեկավարԷդմոնՄարուքյանիհետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում