1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԼՀԿ-ն հնարավոր չի համարում Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ այս փուլում կոնսենսուսի գալը

ԼՀԿ-ն հնարավոր չի համարում Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ այս փուլում 
կոնսենսուսի գալը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր չի համարում  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենց համար ընդունելի է գործող Ընտրական օրենսգրքով արտահերթ ընտրությունների գնալը:

«Խորհրդարանական քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում կա հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, և, այդ օրը հայտարարելու պահից սկսած, մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները: Նոր օրենսգիրքը, եթե փորձ արվի ընդունել, կընդունվի 20 օրվա, 1 ամսվա ընթացքում»,-ասաց Մարուքյանը:

Նա համեմատություն արեց՝ կստացվի երկու հոգի շախմատ խաղալիս են լինում, մեկը գնդակով մտնում է դաշտ. այսինքն՝ ընդհանրապես խաղի կանոնները կփոխվի: «Հետևաբար այս փուլում մենք հնարավոր չենք համարում գալ կոնսենսուսի այդ հարցով: Նաև չեմ տեսնում հնարավորությունը, որ առանց կոնսենսուսի խորհրդարանում ընտրվի Ընտրական օրենսգիրք»,-ասաց Մարուքյանը:

Նրա կարծիքով՝ խաղի ընթացքում խաղի կանոնները փոխելը ետ կգցի պրոցեսները, բացի այդ մարզային ներկայացվածությունը կնվազի ապագա խորհրդարանում: Հիմա կան գործող խաղի կանոնները, որոնցով, ըստ Մարուքյանը,  բոլոր ուժերը պետք է պատրաստվեն ընտրությունների: Մարուքյանը վստահ է, որ ամենալավ օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենախայտառակ ընտրությունները, ամենախայտառակ օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենալավ ընտրությունները:Երաշխիքը քաղաքական կամքն է:

Անդրադառնալով ավելի վաղ իրենց կողմից ընտրությունների ժամկետի վերաբերյալ արած հայտարարությանը, որում մասնավորապես ասվում էր, որ գոնե մինչև հունիսի 1-ը պետք է ավարտված լինի պրոցեսը՝ Մարուքյանն ասաց. «Բանակցությունների արդյունքում հնարավոր չեղավ, քանի որ նշվում էին ավելի ուշ ժամկետներ՝ աշուն, 2023: Հնարավորինի արվեստը կիրառվել է, մեզ հաջողվել է գալ կոնսենսուսի հունիսի 20-ի հետ կապված:Ամենակարևոր հանգամանքը նա է, որ որևէ մեկի գլխի տակ փափուկ բարձ չի դրվել, կոնկրետ օր ենք պայմանավորվել»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտնել է հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]