Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ երեք անկախ պատգմավորները հանդես են գալիս նոր՝ «Արցախ» նախաձեռնությամբ

ԱԺ երեք անկախ պատգմավորները հանդես են գալիս նոր՝ «Արցախ» նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց իր երկու գործընկերների հետ նոր նախաձեռնություն ձևավորելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում Թովմասյանը մասնավորապես հայտնեց, որ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ նոր են վերադարձել Արցախից և որոշել են նաև Սոֆիա Հովսեփյանի հետ միասին  ոչ իրավաբանական ձևակերպմամբ, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս, ձևավորել  «Արցախ» նախաձեռնություն:

«Մենք պատրաստվում ենք թեկուզ կարճաժամկետ այս խորհրդանում լինել Արցախի ձայնը, որովհետև մինչև հիմա մենք ունենք միայն այսպիսի ֆորմատ՝ Արցախի հետ բարեկամական խումբ: Այդպիսի տարբեր բարեկամական խմբեր ունենք տարբեր երկրների հետ: Կարծում եմ, որ Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք: Հատկապես պատերազմից հետո, երբ մինչև այդ մենք պատկերացում ունեինք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, հիմա վստահաբար կարող ենք ասել, որ Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը: Եվ Գեղարքունիքում ու Սյունիքում մենք մեր մաշկի վրա դա զգում ենք, թե թշնամուն քանի կմ հեռու էր պահում Արցախը»,-ասաց Թովմասյանը:

Նա շեշտեց, որ այդ արժեքը պետք է գնահատել և առաջնորդվել մեր իսկ անվտանգությունն ապահովելու առաջնահերթ խնդրով: Թովմասյանը կարևորեց Արցախի հարցի նկատմամբ մշտական ուշադրությունը: «Մենք շարունակելու ենք Արցախը պահել մեր ուշադրության կենտրոնում»,-նշեց պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]