Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1864 թ. մարտի 18-ին ծնվել է Թորոս Թորամանյանը՝ հայ նշանավոր գիտնական, ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան, հնագետ եւ լուսանկարիչ։ Հայ ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիրը։

-1949 թ. մարտի 18-ին Երեւանում սկսեց երթեւեկել առաջին տրոլեյբուսը։

-1959 թ. մարտի 18-ին ծնվել է Լյուկ Բեսոնը՝ ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր։

-1965 թ. մարտի 18-ին խորհրդային տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ բաց տիեզերք։

-1989 թ. մարտի 18-ին Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվեց 4400 տարեկան մումիա։

-1229 թ. մարտի 18-ին Վեցերորդ խաչակրաց արշավանքի արդյունքում Երուսաղեմի թագավորությանը վերադարձվեցին Երուսաղեմ, Նազարեթ եւ Բեթղեհեմ քաղաքները։

-1858 թ. մարտի 18-ին ծնվել է Ռուդոլֆ Դիզելը՝ գերմանացի հայտնի գյուտարար եւ ճարտարագետ, դիզելային շարժիչի հայտնագործողը (մահ.՝ 1913 թ.):

-1871 թ. մարտի 18-ին ստեղծվեց Փարիզյան կոմունան։

-1922 թ. մարտի 18-ին Հնդկաստանում Մահաթմա Գանդին ազատազրկվում է վեց տարի ժամկետով:

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Սկզբում քաղցր բամբակը եղել է բավականին թանկ  հաճույք, քանի որ ստեղծվում էր ոչ այդքան հեշտ գործընթացի արդյունքում, այդ պատճառով միայն եզակի մարդիկ էին կարողանում օգտվել դրանից: Միայն 1897 թ. 37-ամյա ատամնաբույժ Վիլյամ Մորիսոնը որոշեց, որ քաղցր բամբակը պետք է հասանելի լինի բոլորին եւ մտածեց քաղցր բամբակի համար ստեղծել սարք, որի միջոցով հեշտ կլինի այն պատրաստելը: Այդ հարցում նրան օգնեց հրուշակագործ Ջոն Վհարթոնը: Նրանք մեծ հաջողություն ունեցան, քաղցր բամբակները վաճառվեցին 25 ցենտով (մերօրյա արժեքով՝ մոտ 6 դոլար): Այն վաճառվում էր ոչ մեծ, փայտյա տուփի մեջ: Կես տարում նրանց հաջողվեց աշխատել շուրջ 438 344 դոլար:

-Քաղցր բամբակի բաղադրիչները երկուսն են՝ օդը եւ շաքարը: Այն զուրկ է ճարպից: Դրա շնորհիվ բամբակը համարվում է ամենաանվնաս դեսերտը (իհարկե խորհուրդ է տրվում չմոռանալ չափի զգացման մասին):

-Այն կազմված է բազմաթիվ մանր թելերից: Նրա մեկ թելն ավելի բարակ է, քան մարդու մազը:

-Քաղցր բամբակն ունի համային բազմազանություն: Կարող է լինել վանիլի, շոկոլադի, բանանի, ձմերուկի, ծամոնի, թխկու օշարակի եւ այլ համերի:

-Աշխարհի տարբեր երկրներում մեր սիրելի քաղցր բամբակն ունի տարբեր անվանումներ: Անգլիայում այն անվանում են candy floss (թել քաղցրավենիք): Ավստրալիայում եւ Ֆինլանդիայում այն անվանում են fairy floss՝ հեքիաթային թել: Նիդերլանդներում այն անվանում են suikerspin, որը նշանակում է շաքարե սարդ: Իսկ Ֆրանսիայում այն անվանում են  barbe à papa, որը նշանակում է հայրիկի մորուք:

Մ. Ա.

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am