Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ճամբարակ խոշորացված համայնքում բացվել է ներհամայնքային տրանսպորտային երթուղի

Ճամբարակ խոշորացված համայնքում բացվել է ներհամայնքային տրանսպորտային 
երթուղի

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում արդեն մեկ շաբաթ է, ինչ բացվել եւ գործում է տրանսպորտային երթուղի։

Ինչպես «Արմենպրես»-ին   տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, երթուղին գործում է Ճամբարակ-Ձորավանք ուղղությամբ՝ ընդգրկելով Ճամբարակ քաղաքը, Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Այգուտ, Դպրաբակ, Ձորավանք գյուղերը։

«Համայնքապետարանը պայմանագիր է կնքել երթուղին սպասարկող քաղաքացիական անձի հետ, ով տրամադրել է իրեն պատկանող տրանսպորտային միջոցը։ Համայնքապետարանն ապահովում է վառելիքը եւ վճարում աշխատավարձը, իսկ ուղեվարձից առաջացած գումարներն ուղղվում են մեքենայի պահպանման ծախսերին ու այլ կարիքներին։ Երթուղուց առայժմ դուրս են մնում Անտառամեջ եւ Կալավան գյուղերը, քանի որ դրանք սպասարկվող գծից գտնվում են մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա։ Եթե երթուղին արդարացնի սպասելիքները, ապա այդ գյուղերը եւս կընդգրկվեն սպասարկման տիրույթում։ Սա շատ կարեւոր ու պահանջված ձեռնարկ էր, քանի որ ունենք երթեւեկող ուսուցիչներ, գյուղերից Ճամբարակի արվեստի ու երաժշտական դպրոցներ պարապմունքների ժամանող աշակերտներ։ Ուղեվարձը կազմում է 200-250 դրամ»,- նշեց համայնքի ղեկավարի տեղակալը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am