Տարածաշրջանային

Աղդամում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է մահացել, երեքը վիրավորվել են

1 րոպեի ընթերցում

Աղդամում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է մահացել, երեքը վիրավորվել են

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում ականի պայթյունի հետևանքով մահացել է ադրբեջանցի ընտանիքի երկու անդամ, ևս երեք մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմի ավարտից հետո ականապայթյունների հետևանքով մահացել է 12 ադրբեջանցի, 14-ը վիրավորվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում