Քաղաքականություն

Սլովենիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

Սլովենիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնն ապրիլի 15-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սլովենական  լրատվական գործակալությունը (STA) ։ 

Նշվում է, որ Սլովենիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանում հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հնարավորություններ փնտրելու երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։ 

Սլովենիայի արտաքին գործերի նախարարը ապրիլի 17-ին կայցելի նաև Ադրբեջան։ Նշվում է, որ Բաքվում քննարկումները կկենտրոնանան էներգետիկ ոլորտում համագործակցության վրա։ 

Սլովենական լրատվական գործակալությունը նաև հիշեցնում է, որ Տանյա Ֆայոնի այցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում