Հասարակական

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը․ ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը․ ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրակարգում կա 25 հարց:

Երևանի ավագանին որոշում կընդունի փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մրցույթների կազմակերպման և անցկացման հանձնաժողով ստեղծելու, «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։

Օրակարգում ընդգրկված են նաև Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու, 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՍՊԸ-ին գումար հատկացնելու, Արցախյան 2-րդ պատերազմից հետո Ադրեբջանի վերահսկողության տակ անցած տարածքներից Երևան տեղափոխված և Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվող երեխաների համար 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություններ կիրառելու մասին և այլ հարցեր:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում