Սպորտ

Հայաստանի բասկետբոլի չեմպիոնը «Վահագնի սիթի»-ն է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի չեմպիոնը «Վահագնի սիթի»-ն է

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 2020/21 մրցաշրջանի չեմպիոնը «Վահագնի սիթի»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակիչ շարքի հերթական խաղիմեկնարկային քառորդում հավասար պայքար էր ծավալվել՝ 15:18: Երկրորդ կեսում «Դվին»-ն առաջ էր հաշվի մեջ, սակայն «Վահագնի սիթի»-ն ոտնակոխ հետևում էր և քառորդի ավարտին «Վահագնի սիթի»-ն առաջ անցավ հաշվի մեջ՝ 36:31:

Երրորդ քառորդում «Վահագնի սիթի»-ն մեծացրեց առավելությունը և առաջ էր 8 միավորով՝ 62:54 հաշվով: Վերջին քառորդում «Դվին»-ը շեշտը դրել էր 3 միավորանոց նետումների վրա, որոնք, երբեմն, անհաջող էին:

Ի վերջո ստեղծման առաջին իսկ տարում «Վահագնի սիթի»-ն եզրափակչի որոշիչ խաղում հաղթեց87:80հաշվով և դարձավ Հայաստանի կանոնավոր առաջնության 2020/2021 մրցաշրջանի հաղթող:

Մրցաշրջանի լավագույն հայ բասկետբոլիստը Թադե Քեշիշյանն է, լավագույն խաղարկողը` Ջորդան Վաթսոնը, լավագույն «թեթև» հարձակվողը` Լոգան Պրիմերանոն, լավագույն «ծանր» հարձակվողը` Ջորդան Վաթսոնը, լավագույն կենտրանական խաղացողը` Դավիթ Խաչատրյանը, Մ20 տարեկան լավագույն խաղացողը` Դավիթ Քարամյանը, լավագույն մարզիչը` Տիգրան Գյոկչյանը, MVP-ն` Դարիուս Կլարկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում