Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Freedom House-ը կոչ է արել ՀՀ կառավարությանը ապահովել իրավապաշտպան կազմակերպությունների անխափան գործունեությունը

Freedom House-ը կոչ է արել ՀՀ կառավարությանը ապահովել իրավապաշտպան 
կազմակերպությունների անխափան գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Freedom House կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին երկրում ապահովել ժողովրդավարական և իրավապաշտպան կազմակերպությունների անարգել գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ կառավարության մշակած օրինագծին, որով հնարավորություն է ստեղծվում կրճատել ՄԻՊ գրասենյակի տարեկան բյուջեն:

«Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն ժողովրդավարական և մարդու իրավունքների կազմակերպությունների, ինչպես նաև քաղհասարակության անարգել գործունեությունը երկրում»,- ասել է Freedom House-ի՝ Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մարկ Բեհրենդտը: Նրա գնահատմամբ՝ «նման մտահոգիչ զարգացումները միայն կխորացնեն քաղաքական ճգնաժամը Հայաստանում»:

Մարտի 11-ին Կառավարության հերթական նիստին ընդունված որոշմամբ  առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը։ Ըստ դրա՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]