Հասարակական

ԱՆ-ն հերքում է կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումների մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ԱՆ-ն հերքում է կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումների մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ ամբողջական և խիստ սահմանափակումներ սահմանելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը, հավելելով, որ այս պահին նման հարց չի քննարկվում:

«Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն»,- նշում են Առողջապահության նախարարությունից:

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել մարտի 15-ից կրկին խիստ սահմանափակումներ մտցնել ՝ կորոնավիրուսի պատճառաբանությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում