Պատմության հետագծով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1229 թ. մարտի 12-ին խաչակիրները գրավում են Երուսաղեմը:
-1519 թ. մարտի 12-ին իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը իր խմբով մտնում է ներկա Մեքսիկայի տարածք:
-1913 թ. մարտի 12-ին Ավստրալիայի մայրաքաղաքը դառնում է Կանբերան։
-1922 թ. մարտի 12-ին Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը կազմավորեցին Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը։
-1938 թ. մարտի 12-ին ծնվել է Վլադիմիր Մսրյանը՝ թատրոնի եւ կինոյի հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ (մահ. 2010 թ.)։
-1942 թ. մարտի 12-ին ծնվել է Ռատկո Մլադիչը՝ Սերբական Հանրապետության բանակի հրամանատարը 1992-1995 թթ. բոսնիական պատերազմի ժամանակ։
-1968 թ. մարտի 12-ին Մավրիկիոսը ձեռք բերեց անկախություն, իսկ 1992 թ. նույն օրը դարձավ հանրապետություն։
-1974 թ. մարտի 12-ին «Մարս-6» խորհրդային տիեզերական կայանը իջավ Մարս մոլորակի վրա՝ առաջին անգամ Երկիր հաղորդելով այդ մոլորակի ընդերքի եւ մթնոլորտի վերաբերյալ տեղեկություններ։
Հիշարժան փաստեր եւ պատմություններ
-Միջին փեթակում, որում ապրում են մի քանի հազար մեղուներ, տարեկան կարող են հավաքել 20-45 կգ մեղր՝ կախված տեղանքից, եղանակից եւ այլ գործոններից:
-100 գրամ մեղր հավաքելու համար մեղուն պետք է թռչի մոտ 46 հազար կիլոմետր, ինչը գերազանցում է երկրի հասարակածի երկարությունը:
-Մարդու օրգանիզմի կողմից մեղրը յուրացվում է գրեթե 100 տոկոսով:
-Թունավոր ծաղիկներից հավաքված փոշուց պատրաստված մեղրը նույնպես թունավոր է՝ կախված ծաղկի թունավորության աստիճանից:
-Ջերմային մշակման արդյունքում մեղրում քայքայվում են օգտակար նյութերը, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում այն խառնել թեյի կամ եռացրած ջրի հետ:
-Մեղրի բաղադրության մեջ մտնում են ավելի քան 300 տարբեր սննդանյութեր: Իսկ սննդային արժեքով այն երկու անգամ ցածր է ընկույզից, բայց գրեթե երկու անգամ գերազանցում է մսին:
-Հին Հունաստանում կարծում էին, որ մեղրը նպաստում է երկարակեցությանը: Ավելին, հին հույները հավատում էին, որ աստվածները անմահ են հենց այն պատճառով, որ նրանք հատուկ մեղր են ուտում:
-Մեղրը հզոր բնական պահպանող միջոց է: Դեռեւս հին ժամանակներում միսը երկար պահելու նպատակով պատում էին մեղրով: Այն նաեւ հատուկ քսուքի բաղադրիչներից էր, որն օգտագործվում էր հին եգիպտական մումիաները պատելու համար: Ալեքսանդր Մակեդոնացու մարմինը, որը մահացավ ռազմական արշավներից մեկում, եւս պատեցին մեղրով, որպեսզի չքայքայվի, եւ կարողանան հասցնել տուն:
Մ. Ա.