Հասարակական

«Հայփոստ»-ը մեկնարկում է բջջային հեռախոսների վաճառք փոստային բաժանմունքներում

2 րոպեի ընթերցում

«Հայփոստ»-ը մեկնարկում է բջջային հեռախոսների վաճառք փոստային բաժանմունքներում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ» ՓԲԸ-ն քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում 17 փոստային բաժանմունքներում ձեռք բերել բջջային հեռախոսներ և աքսեսուարներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայփոստ»-ից:

«Հայփոստ»-ն առաջարկում է մշտապես թարմացվող, բազմաֆունկցիոնալ, շուկայում մեծ պահանջարկ ունեցող և մատչելի բջջային հեռախոսներ:

Քաղաքացիները բջջային հեռախոսները կարող են ձեռք բերել ինչպես կանխիկ եղանակով, այնպես էլ ապառիկ: Ապառիկ վաճառքի դեպքում գործարքն իրականացվում է տեղում, հաշված րոպեների ընթացքում:

Ինչպես նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Հայփոստ»-ը փորձում է ավելի բազմազան և նոր ծառայություններ մատուցել, որը կհեշտացնի մեր քաղաքացիների կյանքը: «Առաջիկայում նախատեսում ենք շուրջ 70 փոստային բաժանմունքներում ապահովել բջջային հեռախոսների վաճառք»,- նշել է նա:

«Հայփոստ»-ի փոստային բաժանմունքներում վաճառվում են շուկայում մեծ պահանջարկ ունեցող Xiaomi բրենդի բջջային հեռախոսներ, ինչպիսիք են Poco M 3, Poco X3, Redmi 9 և այլն: Քաղաքացիների համար գնման գործընթացը հարմար և հասանելի դարձնելու համար՝ նախատեսվում է նաև Iphone, Samsung և Nokia բրենդների բջջային հեռախոսների վաճառք:

Բջջային հեռախոսների վաճառք իրականացող փոստային բաժանմունքների ցանկին կարող եք ծանոթանալ հղումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում