Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով արդեն իսկ վարակված, առողջացած անձինք ևս կարող են պատվաստվել

Կորոնավիրուսով արդեն իսկ վարակված, առողջացած անձինք ևս կարող են 
պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կորոնավիրուսով վարակված և առողջացած անձինք ևս կարող են Covid-19-ի դեմ պատվաստվել, սակայն երկրները պատվաստանյութերի սղության պատճառով դեռևս առաջնահերթություն են տալիս ռիսկի խմբերի անձանց: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդեն վարակված ու առողջացած անձինք կարո՞ղ են պատվաստում ստանալ:

«Վարակված, առողջացած անձը կարող է պատվաստվել: Երկրներում պատվաստանյութերի քանակի խնդիր կա, այսինքն` պատվաստանյութերը քիչ քանակով են արտադրվում, և դա է պատճառը, որ հիմնականում բոլոր երկրներն առաջնահերթ պատվաստումներն իրականացնում են ռիսկի խմբերում»,- ասաց Աբովյանը:

Սակայն, եթե պատվաստանյութը հասանելի լինի ամբողջ բնակչությանը, ապա արդեն իսկ վարակված անձը միանշանակ կարող է պատվաստվել:

Հայաստանում պետպատվերի շրջանակում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան ռիսկի խմբում ներառված քաղաքացիները։ Պատվաստումները լինելու են կամավորության սկզբունքով: Հնարավորություն կունենան պատվաստվել տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]