Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ն ընդունում է նախագահի հանդիպման հրավերը

1 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան»-ն ընդունում է նախագահի հանդիպման հրավերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդունում է նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերը՝ մասնակցելու երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար»,-նշել է Մարուքյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետին,խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի13-ին,ժամը12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում