Քաղաքականություն

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի իրադրությունը շուտափույթ կկարգավորվի. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի իրադրությունը շուտափույթ կկարգավորվի. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը շահագրգիռ է Հայաստանումիրադրության շուտափույթ նորմալացմամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 10-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Դա դիտում ենք որպես Հայաստանի ներքին գործը: Մենք չենք միջամտում այդ գործընթացներին, որոնք այնտեղ տեղի են ունենում, եւ չենք զբաղեցնում ոչ մեկի կողմը,- ասել Է նա:- Ցանկանում ենք, որ իրադրությունն արագորեն նորմալանա, քանի որ դա բոլորի օգտին Է»:

Հայաստանում քաղաքական գործընթացներն ակտիվացել են, երբ փետրվարի 25-ին հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետՕնիկ Գասպարյանը եւ բարձրագույն հրամանատարական կազմը պահանջեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանիհրաժարականը: Վարչապետն այդ հայտարարությունը գնահատեց որպես զինվորական հեղաշրջման փորձ: Նա նախագահ Արմեն Սարգսյանին էր ուղարկել միջնորդություն՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ. նախագահը չստորագրեց հրամանագրի նախագիշը, և իրավունքի ուժով մարտի 10-ից Օնիկ Գասպարյանը համարվեց պաշտոնից ազատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում