Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը մի շարք միջոցառումներով կտոնի գրողի 124-ամյակը

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը մի շարք միջոցառումներով կտոնի գրողի 124-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակի առթիվ հեղինակի տուն-թանգարանը մարտի 13-ին նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չարենցի ծննդյան օրը տուն-թանգարանում տեղի կունենա «Չարենց-Նամե» գրքի շնորհանդեսը, նախատեսվում է Ռեգինա Ղազարյանի «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն» կտավի՝ Arloopa հավելվածի միջոցով վերակենդանացող ցուցադրությունը (առաջին անգամ տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը կհամալրվի նորագույն տեխնոլոգիայով): Միջոցառումն իր երգերով կզարդարի «Նաիրյան» վոկալ անսամբլը:

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Երևանի պատվավոր քաղաքացի Ռեգինա Ղազարյանը Եղիշե Չարենցի մտերմուհին էր, որին գրողը վստահել է ստեղծագործական վերջին շրջանի անտիպ ստեղծագործությունների պահպանությունը: Բանտում շապիկի թիկունքին քիմիական մատիտով գրած գրության համաձայն, Չարենցի կինը՝ Իզաբելլան, գրողի անտիպ ձեռագրերի մի մասը հանձնում է քսաներկուամյա Ռեգինային։ Նա զմռսում է միջին չափի մի տակառ, ձեռագրերի թղթապանակները փաթաթում մոմլաթի տարբեր կտորների մեջ և դասավորելով տակառում՝ պահում է հողի տակ ազգականներից մեկի տան ներքնահարկում։ Տակառը բացվում է Ստալինի մահից հետո՝ 1954 թվականին, երբ արդեն «ձնհալ» էր, իսկ մեկ տարի անց Եղիշե Չարենցը ետմահու արդարացվում է:

 Arloopa հավելվածի միջոցով տակառից դուրս են հորդելու Չարենցի ձեռագրերը թանգարանի ցուցասրահով, և այցելուն հպվելով՝ կարող է ծանոթանալ այդ ձեռագրերի բովանդակությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]