Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Սիսական ջոկատի հրամանատարի հայրական տանը գողության դեպքով

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Սիսական ջոկատի հրամանատարի 
հայրական տանը գողության դեպքով

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիսական ջոկատ»-ը հայտարարել է, որ անհայտ անձինք մարտի 8-ին մուտք են գործել հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տուն և գողություն կատարել:

«Արմենպրես»-ը ոստիկանությունից պարզեց, որ Սիսիանի ոստիկանության բաժանմունքում՝ մարտի 8-ին ժամը 18:40-ին ահազանգ է ստացվել Սիսիանի բնակարաններից մեկում գողություն կատարելու դեպքի առթիվ: «Մենք ահազանգ ենք ստացել, որ փետրվարից մինչև մարտի 8-ը ժամը 18:40-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել Լծեն բնակավայրում գտնվող տուն, խառնել են իրերը, առարկաներն ու հեռացել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին ոստիկանությունից:

Աշոտ Մինասյանի մարտական ընկերոջ որդի, «Սիսական ջոկատ» «Ֆեյսբուք»-ի  էջի պատասխանատու Աղվան Պապյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունում ստացված ահազանգը և ջոկատի հրամանատարի հայրական տան գողության դեպքերը նույնն են: «Ֆեյսբուք»-ի «Սիսական ջոկատ» էջում գրել են, որ բնակարան մուտք գործող անձինք ջարդել են ամեն ինչ և տարել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստացած ռազմական շքանշանները, ինչպես նաև Աշոտ Մինասյանի զոհված եղբոր՝ Աղվան Մինասյանի շքանշանները:

Այս պահին նախապատրաստվում են նյութեր, պարզվում են մանրամասները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am