Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են կյանքում. Ամենայն Հայոց կաթողիկոս

Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են կյանքում. Ամենայն 
Հայոց կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 8-ի առթիվ իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Ամենայն Հայոց կաթողիկոսը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ շնորհավորական խոսքում նշվում է.  

«Անփոխարինելի է կնոջ դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում։ Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում։

Հետպատերազմյան այս դժվարագույն օրերին, երբ մեր երկիրը շարունակում է փոթորկվել ներքին ու արտաքին մարտահրավերներից, վստահությունն ունենք, որ մեր ժողովուրդը վերստին իր խաչի ճանապարհը պիտի հասցնի մինչև հաղթական հարություն։

Սիրելի մայրեր և քույրեր, Մեր մաղթանքն է, որպեսզի դուք հույսի ու մխիթարության մեջ դիմավորեք մեծարանքի այս տոնը։ Աղոթում ենք, որ Տերը Սուրբ Հոգու սփոփանքը պարգևի պատերազմի ծանր կորուստների միջով անցած մեր մայրերին ու քույրերին, ուժ ու կորով հաղորդի համայն մեր ժողովրդին՝ համակամ սիրով կերտելու լուսավոր ու բարօր կյանքը հայրենիքի։ Թող Բարձրյալ Տերը Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ձեզ ամենքիդ և բյուր օրհնություններով շնորհի արևշող կյանքի խաղաղ և երջանիկ օրեր, լուսավոր ու պայծառ նոր իրագործումներ, այսօր և միշտ. Ամեն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am