Շիրակի մարզի որոշ համայնքներում վթարային ջրանջատում է իրականացվում
16:29, 7 Մարտ 2021
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ղազանչի-2» ջրատարի վթարով պայմանավորված, մարտի 7-ի ժամը 11.00-ից մինչև մարտի 8-ի ժամը 10.30-ը դադարեցվել է Շիրակի մարզի Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Առափի, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Երազգավորս գյուղերի ջրամատակարարումը: Իսկ Գյումրի քաղաքի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։
Ըստ աղբյուրի՝ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում