Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ արտահերթ ընտրությունները պետք է լինեն ոչ գործող իշխանության օրոք

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ արտահերթ ընտրությունները պետք է լինեն ոչ 
գործող իշխանության օրոք

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի գլխավոր պողոտաներից մեկում՝ Բաղրամյան փողոցում հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նշեց, որ համբերատար շարունակում են առաջ տանել պայքարը՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը:

«Հարգելի քաղաքացիներ, այս Հայրենիքը միայն մերը չէ, այն նաև ձերն է: Ուզում եք միանալ, միացեք, ուզում եք համագործակցել, ուրեմն համագործակցեք: Չեք ուզում համագործակցել, ուրեմն ստեղծեք ձեր կազմակերպությունները, որոշումներ ընդունեք: Որքան ցանցային լինի պայքարն, այնքան ավելի շուտ կհասնենք մեր նպատակին»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ պետք է կազմակերպել ընտրություններ, որպեսզի ժողովուրդը կատարի ընտրություն, սակայն դա պետք է արվի ոչ գործող իշխանությունների օրոք: Մեկ անգամ ևս հիշեցրեց, որ իրենց ծրագիրը հետևյալն է՝ ՀՀ վարչապետը հեռանում է, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, երկրում իրավիճակը կայունանում է, որից հետո անցկացվում են ընտրություններ:

«Այս անգամ պետք է կազմակերպենք մաքուր ընտրություն և այդ ժամանակ մեկդ մյուսիդ պետք է վերահսկի»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Անդրադառնալով ԳՇ-ի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու գործընթացին՝ Վազգեն Մանուկյանը ընդգծեց, որ պետք է պահանջեն, որ ՀՀ նախագահը կատարի իր պարտականությունները:

«Այո, պետք է լինենք համբերատար, բայց չափավոր: Ասում են, թե ժողովուրդն իրավունք չունի ապստամբություն անելու, իսկ ով ասաց: Ժողովուրդը պետք է կարողանա ոտքի կանգնել, ու անել այն ինչ ուզում է: Հավաքվեք, կազմակերպվեք, համագործակցեք միմյանց հետ ու մենք կհաղթենք»,-հավելեց Վազգեն Մանուկյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am