Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել ուկրաինացի միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել ուկրաինացի միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկու 
նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկու և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Forbes-ը, պատճառը Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավարի պաշտոնավարման ժամանակ Կոլոմոյսկու հնարավոր մասնակցությունն է կոռուպցիոն գործարքներին:

Մասնավորապես, նա օգտագործել է իր քաղաքական ազդեցությունն ու պաշտոնական լիազորությունները անձնական շահերի համար։ Չնայած պատժամիջոցների սահմանումը կապված է այն ժամանակաշրջանի հետ, երբ Կոլոմոյսկին տարածաշրջանի ղեկավարն էր, ԱՄՆ-ն նաեւ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացները խոչընդոտելու նրա շարունակվող փորձերի կապակցությամբ:

Բացի գործարարից, պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ նրա կինը, դուստրը եւ որդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am