Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Գերմանացի պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ. նա զրկվել է անձեռնմխելիությունից

Գերմանացի պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ. նա 
զրկվել է անձեռնմխելիությունից

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է պատգամավոր Աքսել Ֆիշերին, որպեսզի քննչական մարմիններին հնարավորություն տա խուզարկություններ անցկացնել և ապացույցներ հավաքել Ադրբեջանի իշխանություններից պատգամավորի կաշառք վերցնելու քրեական գործի առնչությամբ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Deutsche welle»-ն:

Ադրբեջանի իշխանություններից կաշառք վերցնելու և այդ երկրի օգտին միջազգային կառույցներում լոբբիստական առաքելություն իրականացնելու մեջ մեղադրվում են Բունդեսթագի ներկա և նախկին մի շարք պատգամավորներ, որոնք եղել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գերմանական պատվիրակության կազմում:

«Նրանք, ի թիվս այլնի, մեղադրվում են 2008-2016թթ. Բրիտանական կեղծ կազմակերպությունների միջոցով Ադրբեջանից գումար ստանալու մեջ»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում: Դատախազության տվյալներով՝ այդ գումարները փոխանցելուց հետո ադրբեջանցի պատգամավորները պահանջներ են ներկայացրել ԵԽԽՎ-ում բանաձևեր անցկացնելու և դրանց «կողմ» քվեարկելու վերաբերյալ, ինչպես նաև տարբեր պաշտոններում նրանց նշանակման առնչությամբ:

«Deutsche welle»-ն հիշեցնում է, որ սա գերմանացի պատգամավորների կողմից Ադրբեջանից կաշառք վերցնելու հետ կապված առաջին սկանդալը չէ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ