Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարն անդրադարձել է նոր կայարանի կառուցման աշխատանքներին

Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարն անդրադարձել է նոր կայարանի 
կառուցման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենի դեպի Աջափնյակ վարչական շրջան նոր կայարանի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը նշեց, որ աշխատանքները տարվում են, պարզապես այս պահին փակագծեր չի բացում:

«Նոր կայարանը լինելու է Աջափնյակ թաղամասում, ասեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են, պարզապես այս փուլում փակագծերը չեմ բացի, որովհետև քննարկման շրջան է: Կարող եմ ասել, որ գործն ընթացքի մեջ է»,- ասաց Գևորգ Ավետիսյանը:

Մետրոպոլիտենի ցանցի զարգացման մասին ակտիվ քննարկումները վերսկսվեցին 2019 թվականին: Նշվում էր դեպի Աջափնյակ վարչական շրջան մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման մասին՝ դիտարկելով բիզնեսին ներգրավելու հնարավորությունները: 2020 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ Երևանում մետրոյի նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով:  

Երևանի մետրոպոլիտենը ներկայում ունի ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան, վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, այս պահին գլխավոր գծերում աշխատում է 11 շարժակազմ՝ բաղկացած 2 և 3 վագոններից: Չարբախ-Շենգավիթ ուղեհատվածում գործում է մեկ վագոնով երկու շարժակազմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]