Հասարակական

Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել ակտիվ զբաղվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման հարցով

1 րոպեի ընթերցում

Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել ակտիվ զբաղվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման հարցով

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը:

«Մենք պետք է օգնենք Հայաստանի ժողովրդին և օժանդակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման գործընթացին: Մենք պետք է անենք այն, ինչ նախորդ վարչակազմը չի արել»,- նշել է Մենենդեսը:

Սենատորը հավելել է, որ պետք է անել ամենը, որպեսզի բոլոր ռազմագերիները վերադառնան իրենց հայրենիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում