Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ն չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր

ԱԺ-ն չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 36-ը: Քվեաթերթիկներից 8-ը ճանաչվել է անվավեր: Թեկնածու Արմեն Հայկյանցը ստացել է 13 ձայն, Արսեն Մկրտչյանը՝ 15 ձայն, Սամվել Գրիգորյանը՝ 0 ձայն:

Նախքան ընտրության հարցն ԱԺ-ում քննարկելը թեկնածու Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով, հետևաբար որոշումը չի ընդունվել:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ավելի վաղ հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:  Մակունցը նշել էր, որ այդպիսով իրենց քաղաքական արձագանք կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, թեկնածուների նկատմամբ խորին ակնածանք ունեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]