Հասարակական

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են. նախարար

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են. նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բանակցությունները շարունակվում են, որոշակի ընդհանուր դանդաղում կա պրոցեսների, բայց մեր արտերկրի գործընկերների հետ փորձում ենք ճնշում բանեցնել, որպեսզի զարգացող երկրների հասանելիությունն ապահովվի։ Հույս ունենք, որ գարնան ընթացքում պիտի արդեն առաջին խմբաքանակն ունենանք։ Ռուսական կողմի հետ էլ բանակցություններն ավարտված են՝ առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կնքման փուլում է։ Ակնկալում ենք գարնան առաջին ամսվա մեջ նաև («Սպուտնիկ V» պատվաստանյութի-խմբ.) այս խմբաքանակի ներկրումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը։

Ըստ նրա՝ պատվաստանյութերի ներմուծման ու պատվաստման գործընթացին զուգահեռ պետք է պահպանել դիմակների կրումը։ «Մի թյուրըմբռնում կա՝ եթե անձինք վարակվել ու լավացել են, ապա նրանք դժկամությամբ ենք կրում դիմակներ։ Բայց մենք որևէ ապացուցված գիտական մոտեցում չունենք, որ այլ շտամերով նրանց կողմից վարակումը բացառված է»,- հավելեց Ավանեսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում