Հասարակական

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն անդրադարձավ Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին

1 րոպեի ընթերցում

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն անդրադարձավ Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը կողմ է Հայաստանում դատական համակարգի երեք ատյանի մոդելին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մկրտչյանն ասաց Ազգային ժողովի նիստի ընթացքում՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանը և Սահմանադրական դատարանը միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին:

«Մենք պետք է գնահատենք, նաև ծախսային ազդեցության տեսանկյունից, ընդհանրապես մեր երկրին 4 ատյան պե՞տք է, թե ոչ: Երեք ատյանը մեր երկրի համար միարժեքորեն բավարար է: Ես միանշանակ կողմ եմ եղել Գերագույն դատարանի գործառույթների իրականացման մոտեցմանը, այսինքն՝ երեք ատյանի մոդելին, բայց դեպի լուծում գնալու համար մենք մեծ աշխատանք ունենք անելու»,- ասաց Մկրտչյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էրՍամվել Գրիգորյանի,Արմեն ՀայկյանցիևԱրսենՄկրտչյանիթեկնածությունները, սակայն Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում