Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1878 թ. մարտի 4-ին ծնվել է Ալեքսանդր Թամանյանը՝ հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս (1914), ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ (1926), հայ նոր ճարտարապետության հիմնադիր:

-1941 թ. մարտի 4-ին ծնվել է Բաբկեն Հարությունյանը՝  հայ պատմաբան, պատմաաշխարհագետ, պատմական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1994), ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2009):

-1975 թ. մարտի 4-ին Եղիսաբեթ II թագուհին Չարլի Չապլինին շնորհեց ասպետի կոչում։

-2004 թ. մարտի 4-ին Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակեց ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ 100-ը։

-2008 թ. մարտի 4-ին հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը՝ հաղթելով Շենան Թեյլորին։

-2008 թ. մարտի 4-ին Մարտակերտում հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի միջեւ տեղի ունեցան ռազմական ընդհարումներ։

-2011 թ. մարտի 4-ին մահացել է Ալենուշ Տերյանը՝ հայազգի գիտնական, Իրանի առաջին կին-պրոֆեսորը եւ առաջին արեւային աստղադիտարանի եւ հեռադիտակի հիմնադիրը Իրանի աստղագիտության պատմության մեջ (ծնվ. 1920 թ.)։

-1893 թ. մարտի 4-ին ծնվել է  Կարապետ Մելիք-Օհանջանյանը՝  հայ խորհրդային բանասեր, հայագետ-արեւելագետ, թարգմանիչ։ Պրոֆեսոր (1935), Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965):

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Մարդկային ուղեղը վայրկյանում ընդունում է 11 միլիոն բիթ ինֆորմացիա, սակայն գիտակցում է ընդամենը 40 բիթը:

-Մարդկային ուղեղը չի կարողանում տարբերել իրական փաստը եւ երեւակայությունները. հերիք է որեւէ միտք ծագի մեր գլխում, երբ ուղեղն անմիջապես ընդունում է այն եւ սկսում է մշակել: Ահա հենց այս պատճառով էլ այն մարդիկ, որոնք աշխարհին նայում են «վարդագույն ակնոցներով», ավելի հաճախ են իրենց երջանիկ զգում, քան ռեալիստները:

-Ուղեղը ավելի ակտիվ է աշխատում գիշերը, քան ողջ օրվա ընթացքում:

-Գինին համարվում է ամենահին ալկոհոլային խմիչքը, որ երբեւէ գոյություն է ունեցել: Փաստեր կան, որոնք ապացուցում են, որ գինին առաջացել է հին Հայաստանում, մ. թ. ա. VI դարում:

-Ֆրանսիայում օրենքով թույլատրվում է նստել ղեկին, եթե վարորդի խմած գինին չի գերազանցում 2 բաժակը:

-Ասում են, որ գինին դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: Օրական 150 գ գինին կարող է բարձրացնել դիմադրողականությունը:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]