Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարարը հորդորում է վերադառնալ դիմակի կրման խիստ ռեժիմի

Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարարը հորդորում է 
վերադառնալ դիմակի կրման խիստ ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է քաղաքացիներին վերադառնալ դիմակների կրման խիստ ռեժիմի, վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի թիվն աճում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին  ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով ԼՀԿ-ից Հրանտ Այվազյանի հարցին, թե ինչո՞ւ հիմա ոստիկանները չեն տուգանքում դիմակ չկրելու համար:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց, որ իրենք մշտապես հետևում են միջազգային մասնագիտական կառույցների կողմից տրված խորհրդատվություններին: «Դիմակների կրումը պահպանում է իր՝ որպես շատ կարևոր կանխարգելիչ միջոցառման դերը»,-ասաց նա:

Նախարարը հիշեցրեց, որ երբ աշնանը կորոնավիրուսով հիվանդացության բավականին բարձր թվեր էին գրանցվել, և բնակչությունը, անսալով նախարարության հորդորներին, սկսեց կրել դիմակներ, հիվանդացության կառավարելիության շատ լավ ցուցանիշներ գրանցվեցին: «Ցածր ցուցանիշները որոշակի հանգստություն են առաջացրել բնակչության մոտ, շատերն այս պահին նույնքան հետևողականորեն չեն դնում դիմակները: Բայց վերջին 2 շաբաթվա ընթացքում տեսնում ենք հիվանդացության աճ: Այսօր դրական թեստերը եղել են թեստավորվածների 14 տոկոսը: Ուստի՝ իմ խնդրանքն է, հորդորը՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ, պահպանողական ռեժիմի և փորձել կանխարգելել վիրուսի տարածումը»,-ասաց նախարարն ու վստահեցրեց, որ դիմակների կրումը շատ կարևոր դեր ունի վարակի տարածելիությունը կանխելու առումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]