Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բաղրամյան պողոտայում մեկնարկեց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

Բաղրամյան պողոտայում մեկնարկեց «Հայրենիքի փրկության շարժման» 
հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմադիր նախաձեռնության՝ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, շարժման ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ այս օրերին բազմաթիվ ոլորտների ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնել  «Հայրենիքի փրկության շարժման»-ը: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է կանգնել բանակի կողքին:

«Մենք խորհրդանշական հատվածում ենք այժմ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց: Ակադեմիան դեռ դեկտեմբերին էր պահանջում կառավարության ու վարչապետի հրաժարականը»,-ասաց Գեղամ Մանուկյանն՝ ընթերցելով ակադեմիայի հայտարարությունը: Ըստ հայտարարության՝ ակադեմիան, խորապես գիտակցելով պահի լրջությունը՝ իշխանություններից պահանջում է զերծ մնալ ժողովրդի ու զինվորականության վստահությունը վայելող փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու քայլերից։

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի, Տաթև Դուրյանի

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը:  Այնուհետև փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերվանից ընդդիմության ներկայացուցիչներն անցկացնում են Բաղրամյան պողոտայում՝ այնտեղ տեղակայելով վրաններ:

Այդ ընթացքում ՀՀ նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:  Վարչապետը նշել էր էր, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է նախագահին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]