Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Իմ քայլը»-ի պատգամավորը Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթացի առերևույթ հիմքեր է տեսնում

«Իմ քայլը»-ի պատգամավորը Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթացի  
առերևույթ հիմքեր է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ կարծիք է հայտնել, որ առերևույթ հիմքեր կան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով այն բանի համար, որ նա կամայական է իրացրել իր լիազորությունը՝ ԶՈՒ գխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն՝ իր առարկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերադարձնելիս։

Պատգամավորը նշել է, որ Սահմանադրության 139 հոդվածի համաձայն՝ նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: «Առաջին հայացքից կարող է թվալ՝ Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն՝ իր առարկություններով Վարչապետին վերադարձնելիս: Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին: Կոնկրետ ներկա իրավիճակում Վարչապետը Սահմանադրությամբ (155 հոդված) իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին: Նույնիսկ ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ: Իրականում գործ ունենք Նախագահի կողմից իր լիազորությունը կամայական իրացնելու դեպքի հետ, ինչն անթույլատրելի է: Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ: Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»,- գրել է Վահագն Հովակիմյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրել էր ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։ Վարչապետի աշխատակազմն անհիմն էր համարել և չէր ընդունել նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կրկին հանրապետության նախագահին է ուղարկելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 28-ին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ Հանրապետության հրապարակում մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին անդրադարձ է կատարվելու ռազմական հեղաշրջման փորձին և Հանրապետության նախագահի կայացրած «անհասկանալի որոշմանը»։

«Ես ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակապես անհիմն է, որևէ օրինական հենք չունի։ Սա շատ կարևոր խոսակցություն է, որպեսզի մենք արձանագրենք և հասկանանք, և այդ արձանագրումից, իհարկե, հնարավոր է նաև որոշակի հետևություններ կարվեն»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]