Պատմության հետագծով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1802 թ. փետրվարի 26-ին ծնվել է Գաբրիել Պատկանյանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ։ Սերովբե Պատկանյանի որդին է, Միքայել Պատկանյանի եղբայրը, Ռափայել Պատկանյանի հայրը։
-1992 թ. փետրվարի 26-ին, Արցախյան ազատամարտի ժամանակ, տեղի ունեցավ Խոջալուի արյունահեղությունը։
-1815 թ. փետրվարի 26-ին Էլբա աքսորված Նապոլեոն Բոնապարտը փախչում է այնտեղից։
-1848 թ. փետրվարի 26-ին Ֆրանսիայում վերացվում են ազնվական տիտղոսները։
-1896 թ. փետրվարի 26-ին Անտուան Անրի Բեքերելը հայտնաբերում է, որ ուրանի նմուշը հետք է թողնում լուսազգայուն թղթի վրա, նրա անունով է ռադիոակտիվ աղբյուրի ակտիվության չափման միավորը ՍԻ համակարգում։
-1513 թ. փետրվարի 26-ին երկրաշարժը ավերեց Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։
-1877 թ. փետրվարի 26-ին ծնվել է Միքայել Մանվելյանը՝ հայ արձակագիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (մահ.՝ 1944 թ.)։
-1802 թ. փետրվարի 26-ին ծնվել է Վիկտոր Հյուգոն՝ ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, ֆրանսիական ռոմանտիզմի ռահվիրա: Մահացել է 1885 թ. մայիսի 22-ին Փարիզում: Վիկտոր Հյուգոն հայտնի քաղաքական գործիչ եւ մտավորական էր, ով մեծ դեր է կատարել XIX դարի պատմության մեջ: Նա նշանակալի տեղ է զբաղեցնում XIX դարի ֆրանսիական գրականության պատմության մեջ իր բազմաժանր ստեղծագործություններով:
Հիշարժան փաստեր եւ պատմություններ
-Մինչեւ յոթ ամսականը երեխան շնչում եւ կուլ է տալիս միաժամանակ:
-Նորածին երեխան նորմայում օրական 14-17 ժամ պետք է քնի: Սակայն այս ցուցանիշը միանշանակ չէ, եւ շատ նորածիններ կարող են օրվա մեջ ընդամենը 11 ժամ քնել, մինչդեռ մյուսները՝ 19 ժամ:
-Նորածին երեխաներն օրական ժպտում են միջին հաշվով 200 անգամ: Համեմատության համար նշենք, որ կանայք օրական միջին հաշվով 62 անգամ են ժպտում, իսկ տղամարդիկ՝ 8:
-Մարդու ամենաերկար ոսկորն ազդրոսկրն է: Այն ունակ է դիմակայելու մինչեւ 1500 կգ ծանրության ճնշման:
-Մարդու ամենափխրուն ոսկորները կողոսկրերն են:
-Ատամը մարդու օրգանիզմի միակ հատվածն է, որն ընդունակ չէ ինքնուրույն վերականգնվել:
-Ատամներում է գտնվում մարդու օրգանիզմի ամբողջ կալցիումի 99 տոկոսը:
- Ատամի էմալն օրգանիզմի ամենապինդ հյուսվածքն է:
-Աջլիկները սննդի մեծ մասը ծամում են ծնոտի աջ կողմով, իսկ ձախլիկները՝ ձախ:
Մ. Ա.