Քաղաքականություն

«Հայրենիքի փրկության շարժում»-ը փետրվարի 22-ին կանցկացնի անհնազանդության երթ

1 րոպեի ընթերցում

«Հայրենիքի փրկության շարժում»-ը փետրվարի 22-ին կանցկացնի անհնազանդության երթ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայրենիքի փրկության շարժում»-ը փետրվարի 22-ից շարունակելու է անհնազանդության բողոքի ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ «Արմենպրե»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մեր աննազանդության բողոքի ակցիաներն առանց դադարի ամբողջ մայրքաղաքում, այնուհետև մարզերում, նույնիսկ Հայաստանի հեռավոր գյուցերում։ Այս կառավարությունը պետք է հեռանա և վերջ»,- ասաց Սաղաթելյանը։

Նա հայտնեց, որ փետրվարի 22-ին, ժամը 18։00-ին Կոմիտասի Պրահայի այգու դիմացից սկսում են անհնազանդության երթ։ Սաղաթելյանը նշեց, որ դա տարբերվելու է արժանապատվության երթերից, որովհետև լինելու է անհնազանդության երթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում