Հասարակական

Պատմության հետագծով  

1 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թ. փետրվարի 22-ին արցախյան ազատամարտի ժամանակ սկսվեց Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվեց Բաքվի եւ Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդերի ու բռնի տեղահանության գործողություններով:

-1938 թ. փետրվարի 22-ին ծնվել է Արտավազդ Փելեշյանը՝ գեղարվեստական եւ վավերագրական կինոյի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական։ ՀՀ ժողովրդական արտիստ (2004), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1996), Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985), Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ (1991)։

-1952 թ. փետրվարի 22-ին ծնվել է Ջեյմս Բաղյանը՝ ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնացը:

-2011 թ. փետրվարի 22-ին թողարկվեց «Վինդոուզ 7» օպերացիոն համակարգի վերջին տարբերակը:

-1819 թ. փետրվարի 22-ին ԱՄՆ-ն Իսպանիայից 5 միլիոն ամերիկյան դոլարով գնեց Ֆլորիդան:

Մ. Ա.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում