Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Իլոն Մասքը կրկին գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

Իլոն Մասքը կրկին գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը, որը կարճ ժամանակով աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը զիջել Էր Amazon-ի հիմնադիր Ջեֆ Ջեզոսին, կրկին գլխավորել Է միլիարդատերերի ցուցակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը: SpaceX-ի բաժնեթղթերի տեղաբաշխման հերթական փուլից հետո Մասքի կարողությունը գնահատել են 199,9 միլիարդ դոլար: Բեզոսի հաշվին 194,2 միլիարդ դոլար Է:

Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդն Է համարվել 2017 թվականի մարտից մինչեւ այս տարվա հունվարի 7-ը, երբ նրան առաջին անգամ գերազանցեց Մասքը: Այս շաբաթ Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկումից հետո Amazon-ի հիմնադիրը կարճ ժամանակով վերադարձավ վարկանիշի առաջին հորիզոնական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am